«Հայկական ժամանակ». ՀՅԴ արտակարգ ժողովի ժամանակ կքննարկվի ՀՅԴ թեկնածուի հարցը. Արծվիկ Մինասյան

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցազրույց է ունեցել «Հայկական ժամանակ» թերթի հետ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը.

-Իսկ ՀՅԴ-ն այս ընթացքում քննարկե՞լ է սեփական թեկնածուով հանդես գալու հարցը, և ո՞վ կարող է լինել այդ թեկնածուն: Ավելի հավանական է, որ սեփական թեկնածուով հանդես գա՞ք, թե՞ սատարեք մեկ այլ ուժի թեկնածուի:

-Ինչպես հայտնի է, ՀՅԴ Գերագույն ժողովից հետո կգումարվի արտակարգ ևս մեկ ժողով, որի ժամանակ կքննարկվեն մեր աշխատանքի ընթացքն ու արդյունքները, որոնք շարունակվել են ձեռնարկվել այս ընթացքում, և որտեղ կորոշվեն միասնական թեկնածուի, ՀՅԴ թեկնածուի հարցերը:

-Ե՞րբ է նախատեսված ժողովը:

-Դեռևս հստակ ժամկետ չկա նախատեսված:

-Նախորդ գումարման Աժ-ում դաշնակցությունը կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծ էր ներկայացրել: Հնարավո՞ր է, որ այս անգամ ևս նման նախաձեռնությամբ հանդես գաք:-Քանի որ առաջիկայում նախագահական ընտրություններն են, հավանաբար, կառավարությանն անվստահություն հայտնելու խնդիրը ներկայումս հրատապության այդ կարգը չունի, բայց մյուս կողմից’ չի բացառվում, որ ցանկացած ժամանակ, օգտվելով Աժ կանոնակարգով ընձեռված հնարավորությունից, մենք կարող ենք հանդես գալ համանման հարցապնդումներով, այնուհետև ներկայացնենք նաև որոշման համապատասխան նախագիծ: Բայց այս պահին մեր ծրագրային մոտեցումներում դեռևս չկա այդպիսի խնդիր:

-Քաղաքական կուլիսներում անընդհատ խոսվում է վարչապետի փովտխության մասին, և այդ լայն շրջանակները վստահեցնում են, որ 2001 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվության ժամանակ լուրջ սրացումներ կլինեն Աժ-ում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ հաշվետվության հաստատման ժամանակ խորհրդարանական 4 ուժեր’ Կոնգրեսը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», կարողանան հասնել այդ հաշվետվության տապալմանը, ինչը ենթադրում է կառավարության անվստահության հարց դնել:-Այս պահին ակնհայտ է, որ ինչպես նախորդ տարիների բյուջեները, այս բյուջեն նույնպես չի փայլում իր կատարողական վարպետությամբ, և բնական է’ սա կարող է բերել որոշակի սրացումների: Բայց այնպիսի հետևանքներ, որոնք կարող են հանգեցնել կառավարությանն անվստահություն հայտնելուն կամ կառավարությունը ցրելուն, այս պահին, ցավոք, չեմ տեսնում: Այլ բան, որ կատարողականի հաշվետվությունը ևս մեկ առիթ է, որպեսզի հնարավորինս բացահայտվեն ներկա կառավարության թույլ կողմերը, և եթե նույնիսկ դա չհանգեցնի կառավարության հրաժարականին, ապա առնվազն որոշակի ճշգրտումների հնարավորություն պետք է տա կառավարության գործունեության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում