Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ նախագահի հետ
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) վարչության գործադիր մարմնի՝ դիվանի ներկայացուցիչներին՝ վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանում վերջերս պաշտոնապես գրանցված և ՀՌԱԿ ու Արմենական-ՌԱԿ կուսակցությունների իրավահաջորդն ու իրավաժառանգորդը հանդիսացող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին ներկայացրել են կուսակցության առաջիկա ծրագրերը, խոսել Հայաստանի քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն սկսելու, նաև Սփյուռքում կուսակցությունը միավորված տեսնելու ՌԱԿ նպատակադրումների մասին:
Հանդիպման մասնակիցները Նախագահից հետաքրքրվել են ՀՀ տնտեսական, քաղաքական կյանքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշ հարցերի մասին, իրենց մտահոգություններն արտահայտել Սիրիայում ապրող մեր հայրենակիցների վիճակի կապակցությամբ և նրանց աջակցության հետ կապված առաջարկություններ ներկայացրել:
ՌԱԿ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ Մայր հայրենիքում իրենց միավորումը և քաղաքական կյանքում հաջողությունները կարող են նպաստել Սփյուռքում ևս կուսակցության միավորմանը: Նրանք նշել են, որ ՌԱԿ-ը որոշել է ՀՀ քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալել, մասնակցել տեղական ինքնակառավարման ու համապետական ընտրություններին, և այդ ուղղությամբ կուսակցությունն արդեն առաջին քայլերն արել է՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ՌԱԿ-ի կողմից թեկնածուներ առաջադրելով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում