Շախմատի օլիմպիադայում հայկական հավաքականը կրկին հաղթանակ է տոնել

Թուրքիայում ընթացող համաշխարհային շախմատային Օլիմպիադայի 2-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Բանգլադեշի ընտրանու նկատմամբ:

Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը պարտության են մատնել համապատասխանաբար Զիաուր Ռահմանին, Ալ Ռակիբ Աբդուլլային, Էնամուլ Հոսեյնին և Նիազ Մուրշեդին:

Նշենք, որ օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը կրկին հաղթող է դուրս եկել Բոլիվիայի թիմի նկատմամբ՝ 3:1 հաշվով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում