ԵՊՀ դասախոսները և երիտասարդ համալսարանականները կայցելեն հայկական զորամասեր
Նմանատիպ
ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հկ-ի և ՀՀ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 31-ին ժամը 13:00-ին ՊՆ 5-րդ բանակային կորպուսում (Նուբարաշեն) կմեկնարկի Հայկական բանակի 20-ամյակին նվիրված դասախոսությունների և մշակութային միջոցառումների շարքը:
Այս մասին տեղեկանում ենք Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ: Այս մասին ասվում է հկ-ի տարածած հաղորդագրությունում:
Նախատեսվում են այցելություններ ՀՀ սահմանամերձ և Արցախի ՊԲ-ի մի շարք զորամասեր, որտեղ ԵՊՀ դասախոսները և երիտասարդ համալսարանականները հանդես կգան Հայկական բանակի պատմության մասին դասախոսություններով, որոնք կուղեկցվեն հայրենասիրական երգերի համերգներով: Իսկ յուրաքանչյուր զորամասի գերազանց ծառայող ժամկետային զինծառայողներ և երիտասարդ սպաներ կպարգևատրվեն հուշանվերներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում