Կարեն Կարապետյանը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում կսատարի Ս. Դարբինյանի թեկնածությունը
Նմանատիպ
Ծաղկաձորում օգոստոսի 28-30-ին շուրջ 300 լոռեցի երիտասարդների մասնակցությամբ հավաք է ընթացել: Երիտասարդական հավաքին ներկա էին մասնակիցներ Վանաձորից, Ալավերդուց, Տաշիրից և Լոռիի այլ բնակավայրերից: Երիտասարդական հավաքը կազմակերպվել էր «Տաշիր» հիմնադրամի կողմից:
Հավաքին մասնակցել և երիտասարդների հետ հանդիպել է նաև Վանաձորի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանը: Ս. Դարբինյանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ խոսել է երիտասարդության հետ կապված ծրագրերից, ինչպես նաև պետության կայացման հարցում երիտասարդության դերի ու նշանակություն մասին:
Սամվել Դարբինյանի խոսքից հետո «Տաշիր» հիմնադրամի պատասխանատու Արտակ Ճաղարյանը նշել է, որ «Տաշիր» հիմնադրամը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պաշպանելու են գործող քաղաքապետի թեկնածությունը:
Երիտասարդական հավաքի ընթացքում տեղի են ունեցել մի շարք քննարկումներ և սպորտային միջոցառումներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում