«Չորրորդ ինքնիշխանություն».Կապանի ՀՅԴ-ի ներկայացուցչի ինքնաբացարկից հետո ՀՅԴ-ն հրատապ ժողով է հրավիրել
Նմանատիպ
Երեկ, օրվա երկրորդ կեսին, երբ Կապանի դաշնակցական քաղաքապետի թեկնածու Արթուր Աթայանը արդեն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, դաշնակցական ընկերները Երևանում հրատապ ժողով էին հրավիրել:
Ըստ «ՉԻ» տեղեկությունների ‘ ՀՅԴ Գերագույն մարմինը ժողովի ընթացքում խիստ բացասական գնահատականներ է հնչեցրել վերջին շրջանում իշխանությունների կողմից որդեգրած կոշտ ու անպատասխանատու քաղաքականության վերաբերյալ: Ինչպես նաև նոր տակտիկա են որդեգրել’ իշխանությունների դեմ պայքարելու ու նաև սեփական ինքնապաշտպանության հարցը ապահովելու առումով, ինչն ըստ նրանց գուցեև հաջողությամբ պսակվի: Նախնական տարբերակի համաձայն հին ընկերները որոշել են հերթական կամավորների խումբը ստեղծել, ուր ներկայացված կլինեն նաև սփյուռքի մեր հայրենակիցները’ հատկապես դաշնակցական թևից, որոնք իրենց անկաշառ ու օբյեկտիվ վերաբերմունքով կստիպեն իշխանությանը գնալ արդար ընտրությունների ճանապարհով: