Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կրկին հաղթանակ է տոնել
Նմանատիպ
Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 3-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կրկին հաղթանակ է տոնել, այս անգամ Իսպանիայի հավաքականի նկատմամբ: Առավելության հասնելով 2.5:1.5 հաշվով՝ հայ շախմատիստներն այժմ ունեն 6 թիմային միավոր՝ 6 հնարավորից:
Այս փուլում գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի են խաղացել համապատասխանաբար Կորնեեևի, Միգել Իլյեսկաս Կորդոբայի և Իվան Լոպես Սալգադոյի հետ, իսկ Լևոն Արոնյանը հաղթական միավորն է բերել թիմին՝ պարտության մատնելով Ֆրանսիսկո Վալեխո Պոնսին:
Իսկ Հայաստանի կանանց հավաքականն այս փուլում 1,5:2,5 հաշվով պարտվել է Հնդկաստանի թիմին: Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան իրենց պարտիաները ավարտել են ոչ-ոքի, իսկ գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը պարտություն Է կրել: Մեր շախմատիստուհիներն այժմ ունեն 4 թիմային միավոր՝ 6 հնարավորից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում