Վանաձորցի արվեստագետը վերադարձել է
Նմանատիպ
Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարանի նախկին տնօրեն, արվեստագետ, 5 գրքերի հեղինակ, նկարիչ Վազգեն Վանատուրը տաս տարի բացակայելուց հետո վերադարձել է Վանաձոր:
«Տասը տարի առաջ Վանաձորի կյանքը շատ դժվար էր, մարդիկ շատ անուրախ, հոգսերով լցված էին, քաղաքի ու հանրապետության մթնոլորտը շատ ծանր էր: Հիմա, չնայած դեռևս առկա բազմաթիվ խնդիրների, դրական փոփոխություններ տեսնում եմ, մարդիկ աշխուժացել են, եռուզեռ կա»,- ասում է Վազգեն Վանատուրը:
Ըստ արվեստագետի հայ հասարակության սոցիալ-տնտեսական վիճակը դեռ մնում է ծանր: «Գլխավոր խնդիրն աշխատանքն է, սյսօր բնակչությանն աշխատանք է պետք»,- ասում է արվեստագետը:
«Չնայած տաս տարի է ապրում եմ ԱՄՆ-ում, սակայն միշտ էլ հետաքրքրվել եմ Հայաստանի, Վանաձորի կյանքով, տնտեսական, քաղաքական իրավիճակով»,-ասում է Վ. Վանատուրը:
Արվետագետը նշում է, որ շատ է ուրախանում հարազատ քաղաքի դրական փոփոխություններով ու հույս ունի, որ Վանաձորը կշարունակի զարգացումը, չնայած առկա բազմաթիվ խնդիրներին: Իսկ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է նախորդ տարիների դրական փոփոխությունների շարունակության օգտին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում