Հունգարիայի կառավարությունը փորձում է թաքցնել Սաֆարովի արտահանձնման փաստը
Նմանատիպ
Ռամիլ Սաֆարովի արտահանձնման /էստրադիցիայի/ կապակցությամբ ԱրմՌադիո FM 107 ռադիոկայանին տված հարցազրույցում Հունգարիայի հանրային հեռուսատեսության լրագրող, «168 ՕՌԱ» ձախ-լիբերալ կուսակցության շաբաթաթերթի վերլուծաբան Ագնես Սզաբոն հայտնել է, որ այս պահի դրությամբ հունգարական և ոչ մի լրատվամիջոց տեղեկացված չէ Ռամիլ Սաֆարովի արտահանձման փաստի մասին: Նման ինֆորմացիա է տարածել ընդամենը երկու կայքէջ, այն հենց լուրը տեղադրված է հպանցիկ ու մակերեսային:
Ագնես Սզաբոնի խոսքով, եթե պարզվի, որ Հունգարիան իսկապես Սաֆարովին հանձնելու քայլ է կատարել, դա կբարձրացնի ընդդիմադիր մեծ ալիք հենց Հունգարիայի քաղաքցիների կողմից: Հունգարական լրատվամիջոցներն առաջինը կահազանգեն դրա մասին ՝ ճնշում գործադրելով իշխանությունների վրա: «Ժողովրդավարական համակրգը թույլ չի տալիս, որ իրավական հարցերը լուծում ստանան տնտեսական հարաբերությունների միջոցով»,- ԱրմՌադիո FM 107 ռադիոկայանի հետ զրույցում նշել էր հունգարացի վերլուծաբանը:
Հավելենք, որ Հայաստանից լուրը ստանալուն պես Հունգարիայի Հանրային հեռուստատեսությունը պաշտոնական հարցում է ուղարկել Արդարադատության նախարարությանը՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման փաստի իսկության վերաբերյալ հստակ և պաշտոնական պատասխան ստանալու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում