Ինքնաբուխ բողոքի ակցիա՝ Հունգարիայի հյուպատոսություն առջև
31/08/2012 18:57
Նմանատիպ
Այսօր հայ հասարակությանը ցնցեց այն լուրը, որ Հունգարիայից Ադրբեջան էքստրադիցիայի է ենթարկվել հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանելու համար ցմահ բանտարկության երթարկված ՌամիլՍաֆարովը, ում Բաքվում ներում է շնորհվել այդ հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանի համաձայն:
Այս որոշումը բողոքի ալիք է բարձրացրել հայ հասարակության շրջանակներում: «Հայազն Միություն»-ը հայտարարություն էր տարածել, որ վաղը բողոքի երթ կկազմակերպվի ՀՀ ԱԳՆ-ի և Հունգարիայի հյուպատոսության առջև:
Սակայն այսօր երեկոյան արդեն մի խումբ անձինք իրենց վրդովմունքն են արտահայտել Հունգարիայի հյուպատոսության առջև: Ֆեյսբուքի օգտատեր Տիգրան Քոչարյանը լուսանկար է տեղադրել, որտեղ պատկերված է Հունգարիայի հյուպատոսության մուտքը՝ լոլիկի նմացորդների մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում