Արտաքին գործերի նախարարությունը փորձում է արդարանալ
Նմանատիպ
Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ազդակ էր ստացել այն մասին, որ Հունգարիայի իշխանությունները մտադիր են Ադրբեջան տեղափոխման ենթարկել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին:
Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:
Նա ասել է, որ տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո եւ այս ամբողջ ժամանակահատվածում ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկել պաշտոնական եւ այլ մակարդակներով այն ճշտելու համար’ հանդիպումներ անցկացնելով ամենատարբեր մակարդակներում: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ այդ հանդիպումների արդյունքում եւ մինչեւ վերջին պահը հայկական կողմը հավաստիացումներ է ստացել այն մասին, որ Ռամիլ Սաֆարովը շարունակելու է պատիժը կրել Հունգարիայում:
«Հունգարիայի իշխանությունների գործելաոճը հատկապես անընդունելի է, երբ Հայաստանի իշխանությունները, խորը մտահոգություն արտահայտելով առկա տեղեկության վերաբերյալ, փորձում էին հստակություն ստանալ Հունգարիայի իշխանություններից եւ մինչեւ վերջին պահը հավաստիացումներ էին լսում այն մասին, որ նման հարց օրակարգում չկա», – Մեդիամաքս-ին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում