«Չորրորդ ինքնիշխանություն». Հայաստանը դեռ չի փակել մարտի 1-ի էջը. Հերման վան Ռոմպոյ

Ըստ «ՉԻ» տեղեկությունների, Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը վերջապես պատասխանել է իր հայաստանյան այցի ժամանակ ՀՀ ԱԺ-ում իրեն հղված գրավոր հարցումներին: Թերթը հիշեցնում է, որ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումից հետո Ռոմպոյը չի հասցրել բանավոր պատասխանել պատգամավորների հարցերին, ինչից հետո առաջարկվել է վերջինիս հղել գրավոր մեկական հարց’ յուրաքանչյուր խմբակցությունից: Ռոմպոյը պատասխանել է Կոնգրեսի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի հարցերին: Ի դեպ, «ՉԻ» ուշագրավ է համարում այն է, որ Հայ ագգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի’ մարտի 1-ին առնչվող հարցին Ռոմպոյն ուղիղ պատասխան է տվել, որ Հայաստանը դեռ չի փակել մարտի 1-ի էջը, և որ այդ հարցում պետք է արդյունավետ հետաքննություն իրականացվի’ բոլոր մեղավորներին գտնելու և պատժելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում