10.1 C
Yerevan

«Հրապարակ». Ախթալայի կրակոցները վրեժխնդրության հողի վրա են եղել

Նմանատիպ

Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը բարդացնում է վիճակը․ Աբդոլլահիան

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել...

Ռուսաստանը զորավարժություններ է սկսում մինչև 12000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներով

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային համակարգով,...

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ...

Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել նախորդ օրը երեկոյան Ախթալայում հնչած կրակոցների հեղինակ «Բոլդ» մականունով Արսեն Չիթչյանի և Էդգար Հախվերդյանի նկատմամբ: «Հրապարակը» գրում է, որ օգոստոսի 30-ին Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանը և Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը հարձակվել էին Հայկազ Խաչիկյանի հայրական տան վրա, կոտրել, ջարդուփշուր արել տան գույքը, ապա կրակոցներ արձակել բակում կայանված մեքենայի ուղղությամբ: Խաչիկյանի եղբոր որդին’ Կարեն Խաչիկյանը, վերադառնալով և տեսնելով տան վիճակը, Հայկազ Խաչիկյանի հետ գնացել է Արսեն Չիթչյանի բնակարան և հաշվեհարդար տեսել նրա ընտանիքի անդամների հետ, որոնք նույնիսկ հիվանդանոց են տեղափոխվել: Դեպքի երեկոյան ոստիկանություն էին տարվել մի խումբ քաղաքացիներ, այդ թվում նաև քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, որը, սակայն, բաց էր թողնվել: Մամուլում արդեն գրվեց, որ տեղի ունեցածը վրեժխնդրության հողի վրա է եղել: Այն անմիջականորեն կապված է Խաչիկյան եղբայրների և մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի միջել եղած լուրջ հակասությունների հետ: Վրեժխնդրության փաստը հաստատում է նաև Հայկազ Խաչիկյանը’ չմանրամասնելով հանգամանքները:

spot_imgspot_img