«Հրապարակ». ՏԻՄ ընտրությունների ելքը Վանաձորում և Ստեփանավանում կախված է Կարեն Կարապետյանի դիրքորոշումից
01/09/2012 09:58
Նմանատիպ
Լոռու մարզի բոլոր համայնքներում թեժ ընտրություններ են: Հատկապես մեծ է մրցակցությունը Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում: Առաջինում գործող քաղաքապետը’ Սամվել Դարբինյանն է առաջադրվել, իսկ երկրորդում առաջադրվել է ոչ թե գործող քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, այլ նրա եղբայրը’ Միքայելը: Նշված երկու անձանց ընտրվելու հավանականությունը կախված է մի շարք գործոններից, մասնավորապես ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ծնունդով տաշիրցի Կարեն Կարապետյանի դիրքորոշումից: Վերջինս հայտարարել է, որ պաշտպանում է Դարբինյանի և Ղարաքեշիշյանի թեկնածությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում