«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀԿ Կանանց խորհրդում լուրջ իրարանցում է
Նմանատիպ
«ՉԻ»-ի տեղեկությունների համաձայն, ՀՀԿ Կանանց խորհրդում լուրջ իրարանցում է սկսվել: Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո կանանց ՀՀԿ-ական ակտիվը որևէ կերպ չի կարողանում համախմբվել ու «ազգօգուտ» գործեր իրականացնել, քանի որ Կանանց խորհրդի աշխատանքները’ հատկապես համայքներում, հիշեցնում է «Կարապի, խեցգետնի ու գայլաձուկի» պատմությունը:
Մյուս կարևոր խնդիրը, որը նոր պառակտում է գցել կանանց խորհրդի մեջ, այն է, որ ոչ բոլորն են կարողանում կատարել այդ խորհրդում «ամրագրված» ամենապրիմիտիվ պահանջները, թեկուզ կուսակցական մանր գործերը, ինչն էլ, ըստ էության, այս օրերին նոր խռովության տեղիք է տվել: Իսկ որ ամենաաշագրավն է’ ՀՀԿ Կանանց խորհրդի ամենակարող նախագահ Հերմինե Նաղդալjանը չի կարողանում մի շարք համայնքների կանանց իրենց «տեղը նստացնել», քանի որ երևի նրանք այնքան են մեծացել, որ էլ Հերմինեի բռի մեջ չեն կարողանում տեղավորվել:
Թերթը գրում է, որ շատ հաճախ համայնքներում գործունեություն իրականացնող ՀՀԿ-ական կանանցից մեծ դժգոհություն ունեն նաև տեղի օրենսդիրներն ու տեղական իշխանիկները, որոնք ամեն կերպ փորձում են ՀՀԿ Կանանց խորհրդում ևս «մաքրազարդումներ» կատարել: Խոսքը հատկապես Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտնի, ժամանակին Հերմինեի «աջ ձեռք» Ռուզաննա Ազիզյանի մասին է, որի հետ վատ հարաբերություններ ունեն և´ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը’ Լֆիկը, և´ թե համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանը: Ի դեպ, վերոնշյալ համայնքում թերթին պատմել են նաև ընտրական գործընթացներին Ազիզյանի ունեցած հետաքրքիր մասնակցության մասին: Այդ թեմային «ՉԻ»-ն կանդրադառնա իր առաջիկա համարներից մեկում: