Պաշտոնական Բաքուն պատասխանում է ԱՄՆ Պետդեպի հայտարարությանը
Նմանատիպ
Պաշտոնական Բաքում արձագանքել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ Սպիտակ տան տարածած մամլո հաղորդագրությանը, որում ԱՄՆ բացատրություն էր պահանջում Հունգարիայի իշխանություններից և հայտնում իր հիասթափությունը:
«Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցում ինչպես Հունգարիան, այնպես էլ Ադրբեջանը հետևել են դատապարտյալների արտահանձնման Եվրոպական կոնվենցիայի դրույթներին»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքների բաժնի ղեկավար Ֆուադ Ալեսկերովը:
Խոսելով Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստի մասին՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ հունգարական դատարանը, սահմանափակել է միայն նրա պայմանական ազատ արձակումը’ 30 տարիների ընթացքում, որը, սակայն, չի տարածվել համաներման կամ ներման վրա:
Ըստ Ֆուադ Ալեսկերովի ‘ Ռամիլ Սաֆարովին ներում է շնորհվել համապատասպան Ադրբեջանի օրենսդրության: Նրա պնդմամբ’ համաձայն Ադրբեջանի սահմանադրության’ ներում շնորհելու իրավունք ունի միայն հանրապետության նախագահը: