Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն այցելել է ուսումնական հաստատություններ

Սեպտեմբերի մեկի կապակցությամբ Վանաձերի քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանն այցելել է Վանաձորի թիվ 16, 17 և 27 դպրոցներ: Դպրոցներում նա հանդիպել է աշակերտների և ուսուցիչների հետ, խոսել կրթական ոլորտի խնդիրներից, հաջողություններից ու ապագա ծրագրերից:

Սամվել Դարբիյանն աշակերտներին ու ուսուցիչներին ուղղված իր շնորհավորական ուղերձում նշել է, – «Սեպտեմբերի մեկը գիտելիքի ու կրթության խորհրդանշն է: Մեր ապագան կերտվել է և կերտվում է հենց այդ ձեռք բերած գիտելիքների, դպրության և դաստիարակության շնորհիվ: Հարգելի աշակերտներ, հիշեք դա, և այնպես արեք, որ այս տարիների ընթացքում ձեռք բերեք հնարավորինս շատ գիտելիքներ, որոնք Ձեր ապագայի լավագույն ընկերներն են լինելու»:

Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց դժվար և պատասխանատու աշխատանքի համար և հաջողություններ մաղթել մատաղ սերնդի դաստիարակության կարևոր և շնորհակալ գործում:

Նշենք, որ Վանաձորում 35 դպրոցներ և բուհերին կից վարժարաններ կան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում