Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանի ճիգերը դատապարտված են»
Նմանատիպ
«Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը Ստրասբուրգի կոնվենցիայի դրույթներով արդարացնելու Բաքվի փորձերն անհիմն են և նույնքան հրեշավոր, որքան ցմահ դատապատրված մարդասպանին ազատ արձակելն ու մեծարելը»,– հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես է մեկնաբանում պաշտոնական Բաքվի փորձերը՝ արդարացնելու Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահի հրամանագիրը՝ Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիային համապատասխանությամբ:
«Ադրբեջանի ղեկավարության այս աղաղակող արարքը հակասում է ոչ միայն Կոնվենցիայի հումանիստական նպատակներին, այլ նաև մարդու իրավունքների եվրոպական համակարգի ոգուն: Դատապարտված են Ադրբեջանի ճիգերը ստվեր գցելու միջազգային իրավական նորմերի վրա և հարմարացնելու դրանք սեփական մարդատյաց, ռասիստական «արժեհամակարգին»: Դրանք միայն հավասարեցնում են նողկալի մարդասպանին նրան հերոսացնող Ադրբեջանի ղեկավարների հետ»,- նշել է փոխնախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում