Հունգարիան ափսոսանքով է վերաբերում հայկական կողմի քայլերին
Նմանատիպ
Հունգարիայի կառավարությունը պաշտոնապես արձագանքել է Սաֆարովի գործով Հայաստանի ձեռնարկած քայլերին: Ինչպես տեղեկացնում է Panorama.am գործակալությունը, այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը և արդարադատության նախարարությունը համատեղ կոմյունիկե են հրապարակել, որով փորձել են արդարացնել Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու գործում իրենց կայացրած որոշումները:
«Ռամիլ Սահիբ Սաֆարովը Հունգարիայիում բանտարկված էր 2004 թվականի փետրվարի 19-ից: Նա Հայաստանի քաղաքացի Գուրգեն Մարգարյանին սպանելու համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման, 1983 թվականին Ստրասբուրգում ընդունված դատապարտված անձանց հանձնելու մասին եվրոպական կոնվենցիայի նորմերի համաձայն հանձնվել է Ադրբեջանին: Հարգելով գործող կանոնները՝ Հունգարիան գործել է թափանցիկության ոգով: Հունգարիան հավատարիմ է մնում յուրաքանչյուր երկրի հետ հարաբերություններում միջազգային իրավունքը հարգելու սկզբունքին ու նույնն ակնկալում է գործընկերներից: Հունգարիան առավելագույն հարգանք է տածում քրիստոնեական Հայաստանի, հայ ժողովրդի մշակույթի ու ավանդույնթերի հանդեպ: Հունգարիան ափսոսանքով է վերաբերում հայկական կողմի քայլերին, որոնք ազդում են դիվանագիտական հարաբերությունների վրա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում