15.1 C
Yerevan

Էդ.Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախահագների հետ քննարկել է հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակը

Նմանատիպ

Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու Արևմուտքի փորձերը ձախողվելու են. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայաստանցի գործընկեր Արարատ...

Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը կարևորել է Լաչինի միջանցքի բացումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ...

Կիև․ Խաղաղության պայմանը Ռուսաստանի կապիտուլյացիան կամ զորքերի դուրսբերումն է

Կիևը հերթական անգամ մեկնաբանել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման Չինաստանի...

Սեպտեմբերի 2-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, հանդիպման օրակարգի միակ հարցը մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակն էր’ ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլև տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության վրա ունեցած իր բոլոր բացասական հետևանքներով:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, իր իսկ ստանձնած պարտավորությունները, խոչընդոտում է համանախագահների’ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, շարունակաբար մերժում հակամարտության հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, ի չիք է դարձնում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:

Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդրային քաղաքականության շարունակումը:

spot_imgspot_img