ԱԺ-ն քաղաքական ուղերձը պիտի հղի՝ ինչ է զգում ՀՀ քաղաքացին, երբ ռուս զինվորը գիշերով գնդակահարում է իրեն. Արզումանյան (տեսանյութ)
Նմանատիպ
Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարության նախագիծը Ազգային ժողովի օրակարգում ընդգրկելու հարցը: Հայտարարության նախագիծն Ազգային ժողովի օրակարգում ընդգրկելուն կողմ քվեարկեց 42, ձեռնպահ՝ 1 պատգամավոր (ՀՀԿ-ն քվեարկությանը չմասնակցեց, իսկ օրակարգում ներառվելու համար անհրաժեշտ էր 66 կողմ ձայն):
«Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այս առնչությամբ ընդգծեց, որ սա քաղաքական ուղերձ է, որը Ազգային ժողովը պետք է հղի ռուս գործընկերներին: «Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն իր մտահոգությունն էր հայտնում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ՝ ներկայացնելով, թե ինչ է զգում սահմանին կանգնած հայ զինվորը, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Հիմա էլ մենք պետք է մեր ռուս գործընկերներին քաղաքական ուղերձ հղենք առ այն, թե ինչ է զգում Հայաստանի քաղաքացին, երբ ռուս զինվորը գիշերով գնդ ակահարում է իրեն»,- ասաց Արզումանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում