Իր պաշտոնանկության մասին խոսակցությունները Սյունիքի մարզպետն անլուրջ է համարում

«Երևի պախմելի տակ եղած ժամանակ ա նման բան հայտարարվել»: Ի պատասխան Haynews.am լրատվական կայքի, թե արդյո՞ք Սյունիքի մարզում իր դեմ լուրջ բողոքի ակցիա կա, պատասխանել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ «Կապանը կապանցիներինն է» քաղաքացիական շարժման ղեկավարը հեռուստաեթերում հայտարարել էր, թե իրենք նամակ են ուղղելու ՀՀ նախագահին եւ պահանջելու են Սյունիքի մարզպետի պաշտոնանկությունը:

Այս խոսակցությունները լրատվական կայքի հետ զրույցում Ս. Խաչատրյանն անլուրջ համարեց:

Նկարագրեով նախընտրական պրոցեսները Կապանում, մարզպետն ասել է. «Ամեն ինչ նորմալ ընթանում ա, լարված վիճակ չկա: Կարող ա անձնական նկատառումներից ելնելով’ դժգոհում են, բայց դա ընդհանուր գործին ոչ մի բանով չի կարող խանգարել»:

Անդրադառնալով Կապանի դաշնակցական քաղաքապետի հրաժարականին եւ Հանրապետականի հնարավոր ճնշման մասին խոսակցություններին՝ մարզպետն ասել է. «Չեմ կարծում, որ Հանրապետականը Դաշնակցությանը կարող է ճնշի: Նման բան չկա, կարող եք վստահ լինել, որ այս խոսակցությունները հերյուրանք են»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում