ԱԺ արտահերթ նիստը կանցկացվի սեպտեմբերի 5-ին
03/09/2012 13:33
Նմանատիպ
Ավարտվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցությունը, որի ժամանակ որոշում է կայացվել ԱԺ արտահերթ նիստը անցկացնել սեպտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին:
Արտահերթ նիստում քննարկվելու է 2004թ.-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի էստրադիցիան Ադրբեջան և Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու հետ կապված հարցը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին կայացած ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պաշտոնապես խզում է բոլոր դիվանագիտական հարաբերությունները և պաշտոնական կապերը Հունգարիայի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում