«Հրապարակ». Աղվան Հովսեփյանը չի հրաժարվում Արագածոտնում իր ազդեցությունը մեծացնելու մտքից
04/09/2012 09:26
Նմանատիպ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Գառնիկիչն Աշտարակում իր պլանավորած’ քաղաքապետ կարգելու ծրագրի տապալումից հետո չի հրաժարվում Արագածոտնում իր ազդեցությունը մեծացնելու մտքից: «Հրապարակը» գրում է, որ Աշտարակում նա փորձում էր քաղաքապետ դարձնել «Աշտարակի ձոր» ռեստորանի սեփականատեր Կարեն Գևորգյանին, սակայն ՀՀԿ-ն այստեղ որոշեց այլ թեկնածուի անցկացնել’ Արմեն Անտոնյանին: Եվ հիմա դատախազը Կ. Գևորգյանին փորձում է Արագածոտնի փոխմարզպետ կարգել: Այս պաշտոնը դեռ հուլիսից թափուր է: Այն ԲՀԿ-ական Մանաֆաս Առաքելյանն էր զբաղեցնում, որը ԲՀԿ-ի’ կոալիցիա չմտնելուց հետո թափուր մնաց: Սակայն թերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ում այս հարցում էլ չեն պատրաստվում ընդառաջել Գառնիկիչին’ այն արդեն խոստացել են ՕԵԿ-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում