«Ժողովուրդ». Հայաստանի առևտրաշրջանառությունն հարևան երկրների հետ բավական ցածր է

Պարզվում է’ Հայաստանի առևտրաշրջանառությունն իր հարևան երկրների հետ բավական ցածր է, և օրինակ այս տարվա առաջին յոթ ամիսներին արտահանման ծավալները կազմել են ընդհանուրի’10 տոկոսը: Սա ավելի քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-հուլիսին» վերնագրով զեկույցի’ 2012թ. առաջին յոթ ամիսների ընթացքում ՀՀ-ից Վրաստան արտահանումը կազմել է ընդհանուր ծավալի 5.9 տոկոսը, Իրան’ 6.5 տոկոսը, Թուրքիա’ 0.1 տոկոսը: Իսկ արտահանման առյուծի բաժինը կազմել են հանքահումքային նյութերը, թանկարժեք ու ոչ թանկարժեք մետաղները, քարերը: «Ըստ էության, պատճառը կոնֆլիկտներն են: Եթե Ադրբեջանի հետ կոնֆլիկտը լուծված լիներ ու հարաբերություններ ունենայինք, եթե Թուրքիայի հետ սահմանը բաց լիներ ու երկաթուղին գործեր, տրանզիտը գործեր, իրավիճակն այլ կլիներ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը’ հավելով որ մենք արտահանում ենք ոչ մրցունակ ապրանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում