«168 ժամ». Վարդան Օսկանյանը հարմար առիթի դեպքում հանդիպում է Ռոբերտ Քոչարյանի հետ
Նմանատիպ
«Նախագական ընտրությունների հետ կապված ես որևէ բան չեմ ուզում ասել, որևէ մեկի ասածը չեմ ուզում մեկնաբանել: Նաև ասեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում դեռևս նախագահական ընտրությունները քննարկման առարկա չեն դարձել, այնպես որ, բոլոր վերլուծություններն ու եզրակացությունները, որոնք արվում են, դրանք զուտ ենթադրություններ են և որևէ հիմք չունեն»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը’ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն’ նախագահական ընտրություններում իր թեկնածության հարցը հանվել է «Բարգավաճ Հայաստանի» օրակարգից: Վ. Օսկանյանը չի ցանկացել խոսել Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին: «Այն դեպքում, երբ Քոչարյանն անձամբ որևէ բան չի հայտնել, ես չէի ցանկանա որևէ մեկնաբանություն տալ»,- ասել է նա’ ավելացնելով, որ շարունակում է հանդիպել Ռ. Քոչարյանին, երբ հարմար առիթ է լինում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում