«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել Սերժ Սարգսյանի հրավիրած ԱԱԽ նիստին
04/09/2012 09:56
Նմանատիպ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել Սերժ Սարգսյանի օգոստոսի 31-ին հրասվիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստին: «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչու: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասել է, թե «Ես տեղեկություն չունեմ»: Թերթը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը ԱԱԽ նիստ էր հրավիրել քննարկելու 2004թ. Հունգարիայում ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ադրբեջանի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու փաստը և նրան ազատ արձակելու որոշումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում