Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի աշակերտները այցելել են նրա շիրիմին

Այսօր Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 97 ավագ դպրոցի աշակերտներն Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ քայլարշավ էին կազմակերպել դեպի Եռաբլուր՝ Գուրգեն Մարգարյանի շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։
«Պահանջում ենք արդարացի վրեժ։ Հանցագործի տեղը ճաղավանդակն է և ոչ թե ազատությունը։ Այս դեպքը մեկ անգամ ևս ցույց տվեց հարևան պետության դեմքը»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը։
Տնօրենը նշեց նաև, որ ակցիայի նպատակն է ևս մեկ անգամ Եվրոպային հիշեցնելու, որ եթե մեր կրտսեր սերունդն է այսպես միավորված, ապա պետք է հասկանան, որ ազգն էլ միավորված է և հասնելու է իր արդար պահանջին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում