4.1 C
Yerevan

Ընդդիմության միասնական թեկնածույով հանդես գալը հնարավոր չէ. Աղվան Վարդանյան

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

Նախագահական ընտրություններին ընդդիմության միասնական թեկնածույով հանդես գալը հնարավոր չէ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Այսօր Հայաստանում ըննդիմություն ասվածը խառը եւ տարբեր է, ո՞վ է ընդդիմություն, ո՞վ է այլընտրանք, ո՞վ է այլընտրանքի կողքին: Ես կասկածում եմ, որ հնարավոր կլինի մեկ միասնական թեկնածու ձեւավորել, այլ բան է, որ իրենք իրենց ձեւավորված են համարում»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը’ առաջարկելով խոսել ոչ թե անձերի մասին, այլ ձևակերպել կոնկրետ խնդիրներ և առաջարկել լուծումներ:
Անդրադառնալով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի հետ կապված իրադարձություններին’ Աղվան Վարդանյանը նշեց, որ պետություններն առաջնորդվում են իրենց շահերով և նրանք թքած ունեն հումանիզմի վրա:
Սերժ Սարգսյանի հայտարարության մասին խոսելով, որում նախագահը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական և պաշտոնական հարաբերությունների խզման մասին, Վարդանյանը ասաց.
-Սերժ Սարգսյանի քայլը վճռական էր, արժանապատիվ էր, բայց ուշացած: Հանրապետության նախագահը հրավիրել էր մոտ 35 դեսպանների, որոնցից ակնկալում էր հստակ վերաբերմունք: Միաժամանակ, անցել է չորս օր, սակայն այդ երկրներից երկուսն են միայն արձագանքել, ընդ որում արձագանքը հետևյալն է՝ հանկարծ չտուժի բանակցային գործընթացը:
ՀՅԴ-ական պատգամավորը Սաֆարովի ազատ արձակումից հետո անընդունելի է համարում բանակցային գործընթացի շարունակությունը:

spot_imgspot_img