Այսօր ՀՀ ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ինչպես հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից, օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը’ ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները: