Ռ. Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Սաֆարովի արտահանձնման փաստին

Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջաց­նում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսևորում է: Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում և “շահիդների պուրակը”, որը հավեր­ժ­աց­նում է ջարդարարների հիշատակը: Սրանում համոզվա­ծու­­թյունն է ժամանակին ձևավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը’ որևէ ձևով Ադրբեջանի կազմում ԼՂՀ գոյության անհնարինությունը:

Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռա­ցել են բարոյականության սահմանների մասին: Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների’ Անկախություն ունենալու բոլոր հիմնավորում­նե­րի լավագույն ապացույցն է:

Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարա­բա­ղի Հանրապետության ճանաչումը:

 

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

Հետևեք մեզ նաև Telegram-ում