Կասորլա. Մորատան Իսպանիայի հավաքականի ապագան է
28/03/2015 17:50

Նմանատիպ
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սանտի Կասորլան գովաբանել է Ալվարո Մորատային, ում գոլի շնորհիվ երեկ Իսպանիան Եվրո-2016-ի ընտրական փուլի 5-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթեց Ուկրաինայի ընտրանուն:
-Ամենակարևորը գոլային պահեր ստեղծելն է: Խաղի հաշիվը չի տպավորում, բայց մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Նման արդյունքի ժամանակ միշտ էլ բարդ է, և Իկեր Կասիլյասը ստիպված եղավ մի քանի հարվածներ հետ մղել:
Ինչ վերաբերվում է Մորատային, ապա պետք է նշեմ` նա Իսպանիայի հավաքականի ապագան է: Նա լավ է խաղում «Յուվենտուսում»: Բոլորս արդեն շնորհավարել ենք Ալվարոյին և նրան նոր հաջողություններ ենք մաղթել,-Կասորլայի խոսքը մեջբերված է «AS»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում