«ԷԿՈՍԵՆՍ»-ն այսօր ազգային շուկայում ներկայացված լաբորատոր ախտորոշման վստահելի առաջնորդն է…

«ԷԿՈՍԵՆՍ»-ն այսօր ազգային շուկայում ներկայացված լաբորատոր ախտորոշման վստահելի առաջնորդն է…

«ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշման լաբորատորիան ձևավորվել է 2009 թ.:

«ԷԿՈՍԵՆՍ»-ի գլխավոր նպատակն է՝ բոլոր լաբորատոր հետազոտություններն իրականացնել որակի միջազգային չափանիշներին համապատասխան, և լաբորատոր ախտորոշման մեջ գործնականում կիրառել ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների ձեռքբերումները:

Լաբորատորիայի գործունեության կարևոր նպատակներից են՝
– հետազոտություններն իրականացնել ու դրանց արդյունքները տրամադրել հնարավորինս կարճ ժամանակահատվածում,
– յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում:
Ժամանակի ընթացքում ընկերությունը կարողացել է ստեղծել միջազգային մասշտաբի բժշկական լաբորատորիա:

«ԷԿՈՍԵՆՍ»-ը այսօր ազգային շուկայում ներկայացված լաբորատոր ախտորոշման վստահելի առաջնորդն է:

«ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիան համագործակցում է ախտորոշման սարքավորումներ արտադրող համաշխարհային առաջնորդների հետ, որոնցից են Siemens, Roche, Quiagen, Sysmex և այլք:

«ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիան մասնակցում է լաբորատոր հետազոտությունների որակի հսկման միջազգային ծրագրին (Մեծ Բրիտանիա):

Առավելություններըհիվանդներիհամար` բժշկական տեղեկատվության գաղտնիությունը, անանուն հետազոտությունների հանձնման հնարավորությունը, արյուն վերցնելու գործընթացի անվտանգությունը, բժշկական լաբորատորիայի անձնակազմին տուն հրավիրելու հնարավորությունը, բժշկական հետազոտություններին պատրաստվելու հարցերի անվճար խորհրդատվություն արդյունքների տրամադրումը ֆաքսով, էլեկտրոնային հասցեով, առաքման միջոցով, ծառայություններ եվրոպական մակարդակով:
Առավելություններըբժշկականկենտրոններիհամար`հետազոտությունների լայն շրջանակ՝ ներառյալ բացառիկ համալիր ծրագրեր, կանչվող թիմի ծառայությունները, ծախսվող նյութերի և գրենական պիտույքների ապահովումը, տեղեկատվական աջակցությունը:
«ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիայի հիմնական հետազոտական ուղղություններն են` ՊՇՌ (PCR) ախտորոշումը, ընդհանուր կլինիկական ախտորոշումը, իմունոլոգիական և կենսաքիմիական թեստերը, հորմոնալ խանգարումների, օնկոմարկերների հայտնաբերումը, հղիության սքրինինգ:

«ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիան համագործակցում է Երևանի և Հայաստանի այլ շրջանների առաջատար բժշկական կենտրոնների, կլինիկաների և մասնավոր բժիշկների հետ, ինչպես նաև ախտորոշիչ ծառայությունների լայն տեսականի է տրամադրում իր այցելուներին: Լաբորատորիան հագեցած է կլինիկական լաբորատոր հետազոտությունների հիմնական մեթոդներով, որոնք իրականացվում են ժամանակակից սարքավորումներով: Աշխարհի առաջատար արտադրողների ավտոմատացված անալիզատորների կիրառումը թույլ է տալիս կենսանմուշների մեծ ծավալները հետազոտել օպերատիվ կերպով և բարձր որակով: Ստանդարտ լաբորատոր հետազոտություններից բացի, կատարվում են նաև ինքնատիպ գենետիկական հետազոտություններ՝ կիրառելով առաջատար գիտնականների վերջին ձեռքբերումները: Հետազոտության համար նյութի մշակման և տրամադրման գրագետ կազմված մեխանիզմը, և հետազոտությունների իրականացման հստակ ալգորիթմները թույլ են տալիս օպերատիվ կերպով ստանալ հավաստի արդյունքներ:
«ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիան ներկայացված է Երևանում, Կապանում, Վանաձորում և Ստեփանակերտում:

ԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Հ.Հ., ք. Երևան, Մ.Հերացու փ., 5,
Հեռ.: +374 10 56 10 40
Բջջ.: +374 99 56 10 40
Ֆաքս: +374 10 56 10 40
e-mail: info@ecosense.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում