Հայաստանի շախմատի հավաքանը ցավալի պարտություն է կրել Չինաստանի թիմից
04/09/2012 21:36
Նմանատիպ
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ցավալի պատություն է կրել Չինաստանի ընտրանու կողմից:
Լևոն Արոնյան-Վան Հաո, Վլադիմիր Հակոբյան-Դին Լիրեն և Գաբրիել Սարգսյան–Բու Քսիանջի պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: Իսկ որոշիչ պարտին, ցավոք, ավարտվել է ոչ Հայաստանի հավաքականի օգտին. Սերգեյ Մովսեսյանը սպիտակ խաղաքարերով զիջել է Վան Յուին:
Թիմային ընդհանուր հաշվարկով՝ մրցելույթներն ավարտվել են 2.5:1.5 հաշվով՝ ի օգուտ Չինաստանի հավաքականի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում