Հունգարիայի մայրաքաղաքում բազմահազարանոց բողոքի ակցիա է իրականացվել
Նմանատիպ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում` խորհրդարանի շենքի մոտ, այսօր բողոքի ակցիա է անցկացվել: Ակցիայի մասնակիցները դատապարտել են Հունգարիայի կառավարության կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին:
Հունգարիայի հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանի հաղորդմամբ, ցուցարարների թիվը կազմել է մոտ 3000 մարդ, որոնց մեծ մասը ազգությամբ հունգարացի է եղել: Ելույթ են ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հունգարիան Ադրբեջանին էր արտահանձնել ազգային պատկանելության հողի վրա հայ սպայի քնած վիճակում կացնահարած Ռամիլ Սաֆարովին, ում, անմիջապես հայրենիք վերադառնալուց հետո, ներում էր շնորվել: Օգոստոսի 31-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը խզում է դիվանագիտական և պաշտոնական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում