13.1 C
Yerevan

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը` Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ, և երկու ժողովուրդների միջև համակրանքն ու վստահությունը գոյություն են ունեցել Հայաստանի անկախացումից շատ ավելի վաղ: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է ավելի խորացնելու հարաբերությունները բարեկամ Արգենտինայի հետ և հույս է հայտնել, որ արտգործնախարար Թիմերմանի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա հայ-արգենտինյան համագործակցությունը զարգացնելու և երկկողմ կապերն  առավել ամրապնդելու համար:

Արտգործնախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի խոսքով, Հայաստանը Արգենտինայի համար պարզապես երկիր չէ, այլ բարեկամ երկիր, որի պատմությունը հարգանքի է արժանի: Նախարարը վստահեցրել է, որ Արգենտինայի ժողովրդի ցանկությունն է` խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, և իր երկրի կառավարությունն այն իրականացնելու բոլոր հնարավորություններն ունի: Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել նաև միջազգային կառույցների շրջանակներում հայ-արգենտինյան փոխգործակցությունը` պատրաստակամություն հայտնելով այդ ձևաչափում ևս շարունակել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների սերտացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը դրվատանքով են խոսել Արգենտինայում մեծ հեղինակություն վայելող հայ համայնքի մասին և մեծապես կարևորել համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում: 

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև ԼՂ հակամարտության վերաբերյալ:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...