Պուտինի կատվին չեն ընդունի
05/09/2012 04:59
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սիբիրական կատու է խոստացել ճապոնացի պաշտոնյային, բայց, հավանաբար, ստիպված կլինի կատվին նվիրել ուրիշին: Պատճառը խիստ արգելքներն են’ ընտանի կենդանիների տեղափոխման հետ կապված: Այս մասին տեղեկացնում է «Լրատվական ռադիոն»։
«Հասկացեք, մեզ մոտ շատ խիստ են սանիտարահամաճարակային կանոնները։ Երկար ենք պայքարել համաճարակների դեմ, ուստի, ընտանի կենդանուն երկրից դուրս բերելու դեպքում խնդիր չկա, իսկ հակառակ գործընթաց հնարավոր չէ։ Կարելի է միանգամից կատվին տանել այնտեղ, ուր կկայանա գագաթաժողովը»,- «Ռոսիյսկայա գազետա» թերթին ասել է ճապոնացի պաշտոնյան։
Վերահսկողությունը Ճապոնիայում շատ խիստ է, ուստի ներմուծման դիմումը քննարկվում է ավելի քան 40 օր։ Անցակետից զգուշացրել են, որ Պուտինի կատվին չեն ընդունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում