«Հայկական ժամանակ». Լևոն Տեր-Պետրոսյանը ՄԻԵԴ-ին ներկայացված դիմումում գումարային պահանջներ չունի
Նմանատիպ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի’ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առնչությամբ Մարդու իրավորների եվրոպական դատարան ներկայացված դիմումի մեջ’ որպես փոխհատուցում գումարային պահանջ չկա:
Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրադատարանում ՀՀ առաջին նախագահի ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանը: Ըստ փաստաբանի, ինքն առաջին նախագահին տեղեկացրել է, որ նման գործերով Եվրադատարանը սովորաբար բավարարում է բարոյական և նյութական վնասի փոխհատուցման պահանջները, սակայն, առաջին նախագահի միակ պահանջը եղել է այն, որպեսզի ճանաչվի Հայաստանի կողմից ստանձնած’ Մարդու իրավունքների կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտման փաստը: «Կոնվենցիոն իրավունքների խախտման ճանաչումն աոաջին նախագահի համար արդարացի և բավարար փոխհատուցում է»,- ասել է փաստաբանը: Նշված դիմումը ԵԴ է ներկայացվել 2008-ի օգոստոսին: Այս տարվա մայիսին սկսվել է դիմումի քննարկումը: Բացառված չէ, որ մինչև փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններն այս գործով վճիռը կհրապարակվի: