«Հրապարակ». Սուրենավանում թեկնածուները խաղարկում են սեփական կուսակցության հնարավորությունները
05/09/2012 09:23
Նմանատիպ
Արարատի մարզի Սուրենավան գյուղում բացի այն, որ գյուղապետի 6 թեկնածու է առաջադրվել, և ակնկալվում է լարված ընտրապայքար, թեկնածուները խաղարկում են նաև սեփական կուսակցության հնարավորությունները: Օրինակ, ԲՀԿ-ի թեկնածուի’ Վազգեն Ղազարյանի մասին գյուղացիները պատմում են, որ նախորդ շաբաթ գյուղ է բերել երկու «ԲՀԿ-ական» տրակտոր, կանգնեցրել գյուղի փողոցներից մեկում և հայտարարել, որ եթե ինքն ընտրվի, նոր միայն այդ տրակտորները բարեգործական հիմունքներով կօգտագործվեն գյուղաշխատանքներում: Նա նաև սուրենավանցիեերին հայտարարել է, թե ԲՀԿ-ի բարեգործական ուսանողական ավտոբուսը կսպասարկի տեղի ուսանողներին, եթե ինքը դառնա գյուղապետ: Ի դեպ, այդ ուսանողականից մինչև մայիս տեղի և հարակից գյուղերի ուսանողներն օգտվում էին, սակայն նոր ուստարում դրանք այլևս չկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում