«Ժողովուրդ». Արտառոց դեպք Արագածոտնի մարզի Ափնա գյուղում
05/09/2012 09:37
Նմանատիպ
Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Ափնա գյուղում: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն, համայնքի ղեկավար Ռոբերտ Կարապետյանին է մոտեցել մի տաքսու վարորդ, նրան փոխանցել իր հեռախոսն ու ասել, թե «Ձեզ հետ ուզում է խոսել Արագածոտնի փոխմարզպետը»: Կարապետյանը, բնականաբար, վերցրել է հեռախոսը: Լսափողի այն կողմից փոխմարզպետը հրահանգել է գյուղապետին տաքսու վարորդի միջոցով իրեն ուղարկել 97 հազար դրամ գումար’ խոստանալով այն 2 օրվա ընթացքում վերադարձնել: Հաջորդ օրը գյուղապետը մարզպետարանում պարզել է, որ գումարը փոխմարզպետը չի ուզել, այլ ինչ-որ մեկն իրեն խաբել է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից թերթը տեղեկացել է, որ ձեռնարկվում են միջոցառումներ խաբեբա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում