«Առավոտ». Ադրբեջանը Հունգարիային «քցել» է
Նմանատիպ
Ի հեճուկս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի’ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը ճիշտ է համարում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու’ ՀՀ իշխանությունների որոշումը: «Եթե նախագահն, իր ասելով, Հունգարիայի պատասխանատուներից ստանում է հավաստիացումներ, որ այդպիսի բան չի լինելու, ու հակառակ դրանց’ հայկական կողմին փաստի առջև են կանգնեցում, ապա արձագանքը ճիշտ է»,- ասել է Արամ Սարգսյանը’ հավելելով, որ դա բնավ էլ չի արդարացնում հայկական կողմին: «Դիվանագիտական հարաբերություններ մի երկրի հետ, որի հետ առանձնապես մի խնդիրներ էլ չունենք, այս պարագայում’ անհասկանալի են: Հունգարիան պետք է պատասխան տա, թե ինչո՞ւ է այդ քայլին գնացել: Եթե խնդիրը երեք միլիարդն էր, որը, ինչպես պարզվում է, Ադրբեջանը մտադրություն էլ չունի փոխհատուցելու, կոպիտ ասած’ «քցել» է, ուրեմն մեր քայլը ճիշտ է: Ինչո՞ւ մենք պետք է հանդուրժեինք նման վերաբերմունքը մեր նկատմամբ»,- ասել է «Առավոտի» զրուցակիցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում