«Ժողովուրդ». Աբեղայի և գյուղապետի միջև վեճից հետո, աբեղան կարգալույծ է արվել
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն’ շաբաթներ առաջ մարդկանց տներն օրհնելու նպատակով քահանաներ և աբեղաներ են ուղարկվել Արմավիրի մարզի մի շարք գյուղեր: Յուրաքանչյուր գյուղին բաժին է ընկել մեկ հոգևորական: Եվ ահա Կողբավան գյուղում Սմբատ աբեղա Պողոսյանը տնօրհնեքի արարողությունից հետո հրավիրվել է գյուղապետի տուն’ ճաշելու: Սեղանի շուրջ նրանք մտերմիկ զրույցի են բռնվել, որից հետո աբեղան «բռնկվել է», սկսել վիրավորել գյուղապետին, քաշքշել ու հայհոյել նրա ընտանիքի անդամներին: Թե ինչից է սկսվել վեճը, թերթը փորձել է պարզել Կողբավանի համայնքապետ Հովհաննես Քոչարյանից, որն ասել է. «Որ իմանայի, կասեի: Ուղղակի թեթև խոսակցություն է եղել, երևի ճիշտ չհասկացանք իրար»: Թերթը նշում է, որ այս միջադեպին արձագանքել է նաև Հայ առաքելական եկեղեցին և պատժել աբեղային: «Տվյալ հոգևորականը տեղի ունեցածի պատճառով արդեն կարգալույծ է արվել»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրել է Մայր Աթոռի մամլո դիվանի տեղեկատվական կենտրոնի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում