«Հայկական ժամանակ». Հոկտեմբերի 1-ից ներդրվելու է ևս մեկ կանխարգելիչ պլանային պատվաստում
Նմանատիպ
Հոկտեմբերի 1-ից մեր երկրում ներդրվելու է ևս մեկ կանխարգելիչ պլանային պատվաստում: Մինչև 3 ամսական երեխաները կպատվաստվեն ռոտավիրուսի դեմ, որը մինչև 5 տարեկանների փորլուծային հիվանդությունների հիմնական պատճառն է:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները վստահեցնում են, որ այդ պատվաստանյութը բացարձակ անվտանգ է: «Դրա անվտանգությունը ապացուցված է, ոչ մի կողմնակի ռեակցիա չի առաջացնում: Առավելագույն դեպքում’ պատվաստման հաջորդ շաբաթվա ընթացքում երեխայի մոտ կարող է դիտվել թեթևակի ջերմություն, մի քանի անգամ փսխում կամ թեթևակի դիարեա’ փորլուծ: Դա նորմալ, սպասելի ռեակցիա է, ինչը վկայում է պատվաստանյութի աշխատելու մասին»,- «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը և հավելել, որ պատվաստումից հետո հնարավոր այդ ռեակցիան ծնողներին չպետք է վախեցնի: