«Ժամանակ». Նախագահական ընտրությունների հարցը «Ժառանգության» քաղխորհրդի նիստում չկա
05/09/2012 09:56
Նմանատիպ
Սեպտեմբերի 9-ին կայանալու է «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի նիստը, գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Նախնական տեղեկություններով, «Ժառանգությունը» պետք է քննարկի նախագահական ընտրությունների եւ Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահի ընտրություններում առաջադրելու հարցը։ «Օրակարգը դեռ ձեւավորված չէ»,- «Ժամանակի» հարցին ի պատասխան երեկ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ Այսօր խոսք է գնում ընդդիմության միասնական թեկնածուի մասին, ուստի «Ժառանգության ներկայացուցչին հարցրինք՝ հնարավո՞ր է «Ժառանգությունն» այլ թեկնածուի սատարի։
«Մենք երբեք չենք ասել, որ քաղխորհրդի նիստում քննարկելու ենք նախագահական ընտրությունների հարցը։ Մենք օրակարգում նման հարց չունենք»,- հայտարարեց Հակոբյանը»»,- գրում է «Ժամանակը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում