Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ փուլում Հայաստանը կմրցի Ուզբեկստանի հավաքականի հետ
Նմանատիպ
Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը կլինի Ուզբեկստանի թիմը:
Նշենք, որ մեր հավաքականն այժմ ունի 11 միավոր և զբաղեցնում Է 4-րդ հորիզոնականը: Առաջատարը Ռուսաստանի հավաքականն է՝ 13 միավորով, Չինաստանը 12 միավորով զբաղեցնում է 2-րդ, իսկ Ուկրաինայի թիմը՝ 3-րդ հորիզոնականները:
Հիշեցնենք, որ երեկ հայ շախմատիստները 1,5:2,5 հաշվով պարտվել են Չինաստանի թիմին:
Իսկ Հայաստանի կանանց շախմատի հավաքականը 7-րդ փուլում 2,5:1,5 հաշվով հաղթանակ է տարել Իտալիայի ընտրանու նկատմամբ, ինչը թուլ է տվել մեր շախմատիստուհիներին կտրուկ բարելավել թիմի դիրքը: Այժմ մեր հավաքականն ունի 10 միավորով և զբաղեցնում Է 15-րդ տեղը:
Մրցաշարի առաջատարներն են Չինաստանը, Ռուսաստանը և Լեհաստանը, որոնք իրենց ակտիվում ունեն 12-ական միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում