ԵՊՀ-ն չի մասնակցի «Հարավային Կովկասը և հարևանները» ծրագրի շրջանակներում կազմակերպվող գիտաժողովին
05/09/2012 11:32
Նմանատիպ
Երևանի Պետական Համալսարանը հրաժարվել է մասնակցել «Հարավային Կովկասը և հարևանները» ծրագրի շրջանակներում իրականացվող 2012 թ. սեպտեմբերի 7-10-ը կայանալիք գիտաժողովին:
ԵՊՀ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու փաստի կապակցությամբ Երևանի պետական համալսարանը Բուդապեշտում գտնվող Կենտրոնական եվրոպական համալսարանի Արևելյան միջերկրական ուսումնասիրությունների կենտրոնի (CEU Center for Eastern Mediterranean Studies) և եվրոպական մի շարք այլ համալսարանների կողմից կազմակերպված գիտաժողովին չի մասնակցելու, ինչպես նաև այն տեղի չի ունենա Երևանի պետական համալսարանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում