Եվրախորհրդարանի նախագահը դատապարտել է Սաֆարովին ներում շնորհելու փաստը
Նմանատիպ
Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ դաժանաբար սպանած ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ազատ արձակման վերաբերյալ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարություն է տարածել:
«Դատապարտված մարդկանց մասին կոնվենցիան չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով: Ես անհանգստացած եմ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի նախագահի քաղաքական շարժառիթներով»,- ասվում է հայտարարությունում:
Եվրախորհրդարանի նախագահը հիշեցրել է, որ Սաֆարովը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ Բուդապեշտում 2004 թ.-ին հայ սպայի սպանության համար: Անցյալ ամիս Սաֆարովը տեղափոխվել է Ադրբեջան՝ համաձայն դատապարտյալներին տեղափոխման կոնվենցիայի:
«Միևնույն ժամանակ ես զգուշացնում են Ադրբեջանին և Հայաստանին խուսափել ցանկացած քայլերից և հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը»,- ասված է Շուլցի հայտարարության մեջ: