ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Երևան մեկ օրով կուշանա
Նմանատիպ
Տեխնիկական պատճառներով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստան կժամանի մի քանի ժամ ուշացումով և նախատեսված հանդիպումները կկայանան սեպտեմբերի 6-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախատեսված օրակարգի համաձայն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Նշենք, որ ադրբեջանից մարդասպանի արտահանձնամն և ներում շնորհելու վերջին դեպքերի առնչությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լռությունը բողոքի ալիք է բարձրացրել հայ հասարակության շրջանում: Այդ կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և Ուսանողական միությունները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին պատրաստբում են Երևանում դիմավորել բողոքի ցույցերով: Երիտասարդները կոչ են անում հստակ դիրքորոշմամբ հանդես գալ ռազմական այն դաշինքին, որի ուսումնական կենտրոնում էլ հենց կատարվել է ոճրագործությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում