Հունգարիան ընդունել է Շվեյցարիայի միջնորդությունը Հայաստանի հետ հարաբերությունները հարթելու գործում
Նմանատիպ
Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնի շվեյցարացի գործընկեր Դիդիե Բուրկհալթերն վերջինիս Շվեյցարիա կատարած այցի ընթացքում իր օգնությունն է առաջարկել Հունգարիայի եւ Հայաստանի միջեւ կասեցված հարաբերությունները հարթելու հարցում, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Հունգարիան ընդունել է ադրբեջանցի մարդասպանի էքստրադիցիայի պատճառով Հայաստանի հետ վեճը հարթելու հարցում Շվեցարիայի միջնորդական առաջարկը»,- Հունգարիայի պետական ռադիոյի եթերում այսօր հայտարարել է Մարտոնին, – «Շվեցարիան՝ իբրեւ չեզոք երկիր, ավանդաբար հանդես է եկել միջնորդական առաքելությամբ, եւ Հունգարիան բոլոր հնարավոր ձեւերը պետք է օգտագործի՝ Հայաստանի հետ լարվածությունը թուլացնելու համար»։
Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը «խախտել է խոստումը» եւ ներում շնորհել Ռամիլ Սաֆարովին և այդ «ցավալի փաստը պետք է դատապարտվի»։
«Այժմ ամենակարեւորն այն է, որպեսզի հայերը հասկանան՝ Հունգարիան նրանց միշտ համարել է բարեկամ», – նշել է Հունգարիայի արտգործնախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում