4.1 C
Yerevan

Թուրքմենական կողմը կարևորում է բարեկամական կապերի ամրապնդումը Հայաստանի հետ

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

Սեպտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թուրքմենստանի ԱԳ առաջին փոխնախարար Վեպա Խաջիևին, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծելով, որ այս տարի նշվում է հայ-թուրքմենական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը՝ բարձր գնահատեց անկախությունից ի վեր Հայաստանի և Թուրքմենստանի միջև ձևավորված բազմոլորտ համագործակցությունը, ինչպես նաև կարծիք հայտնեց, որ երկկողմ բարձրաստիճան այցելությունները և պարբերական քաղաքական խորհրդակցությունները երկու երկրների միջև զգալի դեր ունեն հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում:

Փոխնախարար Խաջիևը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ թուրքմենական կողմը կարևորում է բարեկամական կապերի ամրապնդումը Հայաստանի հետ, և Թուրքմենստանի նախագահի գալիք այցը Հայաստան դրա ևս մեկ ապացույցն է լինելու:

Զրուցակիցները քննարկեցին սեպտեմբերի 6-ին մեկնարկող հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի անցկացման և տնտեսական համագործակցության ակտիվացման, էներգետիկ և տրանսպորտային բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:

spot_imgspot_img